Էնդի Սերկիս. Գոլումի հայկական արմատները


12:52 , 11 մարտ, 2016

Newmag.am-ը գրում է.

newmag-ը պատմում է բրիտանահայ դերասանի մասին, որն իր վարպետությամբ կինեմատոգրաֆներին ստիպում է տարակուսել՝ որտեղ է ավարտվում դերասանի խաղն ու սկսվում համակարգչային գրաֆիկան:

andy-serkis-rise-of-the-apesԱնդրյու Կլիմենտ` Էնդի Սերկիսը բրիտանացի դերասան է, ռեժիսոր և հեղինակ: Նա հայտնի է իր անիմացիոն կերպարներով,  նրա ձայնով են խոսել  Գոլումը՝ «Մատանիների տիրակալ»,  Ցեզար կապիկը՝  «Կապիկների մոլորակը» ֆիլմերից:

Սերկիսի մայրը  անգլիացի է, հայրը՝ Կլեմենտ Սերկիսը իրաքահայ գինեկոլոգ: Հայրը հաճախ էր գործուղման մեկնում Մերձավոր Արևելք: Սերկիսի արձակուրդները սովորաբար անցնում էին Դամասկոսում ու Բաղդադում:

Հայրս Իրաքից է, բայց հայկական ծագում ունի: 2 սերունդ առաջ, մեր ազգանունը Սարգսյան էր:

Սերկիսը  բրիտանացի շատ դերասանների նման հեռուստատեսություն է մտել փոքր դերերով: 2008-ին առաջին լուրջ քայլը  BBC-ի և HBO-ի համատեղ արտադրության «Էյնշտեյն և Էդինգթոն» ֆիլմում էր:

Էնդի Սերկիսը «Ոսկե Գլոբուս» է ստացել « Լոնգֆորդ » բրիտանական հեռուստատեսային ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար: Առաջադրվել է BAFTA-ի փանք-ռոք երաժիշտ  Յան Դուրիի բիոպիքում՝ «Սեքս, թմրադեղեր ու ռոքընռոլ»  ֆիլմում դերի համար:

DSCN0055Էնդի Սերկիսը Հոլիվուդ մտավ Գոլումի և Քոնգի կերպարներով` «Մատանիների տիրակալը», «Քինգ Քոնգում» ֆիլմերում:

Նրա ֆանտաստիկ աշխատանքը առիթ դարձավ, որ կինոքննադատները գլուխ կոտրեն պարզելու՝  որտեղ է ավարտվում դերասանի խաղի ու  համակարգչային գրաֆիկայի սահմանը:

Տոլկիենի հայտնի ստեղծագործության էկրանավորումը առաջադրված էր Օսկարի, բայց Սերկիսի անունը բացակայում էր լավագույն երկրորդական պլանի դերասան անվանակարգում՝  հանրահայտ Գոլումի համար: Կինոմանները դա իսկական բացթողում համարեցին: Նրանք դժգոհում էին, որ որոշումն անարդարացի է՝  չէ՞ որ Սերկիսի խաղը փայլուն է: Կինոակադեմիան, մասնավորապես Դերասանական գիլդիան, հանդես եկավ հայտարարությամբ` պարզաբանելով, որ  Գոլումի կերպարի մեծ մասը համակարգչային գրաֆիկայի արդյունք է: Դժվար է որոշել, թե, օրինակ, միմիկայի կամ ժեստերի ո՞ր մասն է պատկանում դերասանին,  որը՝ համակարգիչային գրաֆիկային. Սերկիսի թեկնածությունը չառաջադրվեց Օսկարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ