12:28 , 11 մարտ, 2016
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի կարծիքով՝ թիմը դեռ կայուն խաղ չի ցուցադրում, ինչն անհրաժեշտ է Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու համար:
«Մենք դեռ չենք կարողանում կայուն խաղ ցուցադրել: Պետք է նաև փոքր-ինչ հաջողակ լինել, բայց եթե շարունակենք նույն կերպ, մենք ճիշտ ուղու վրա ենք»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Հիշեցնենք՝ «արքայական ակումբ»-ը հաղթահարել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի արգելքն ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել: