Ազգականի կողմից դանակահարված 21-ամյա կինը վերակենդանացման բաժնից կտեղափոխվի հիվանդասենյակ


11:40 , 11 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզից «Արմենիա» բժշկական կենտրոն  տեղափոխված Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը, ով  դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներ ունի, գտնվում է ծանր, բայց կայուն վիճակում և այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից:
« Վիճակը լավ է, այսօր կտեղափոխվի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի հիվանդասենյակ»,-հայտնեցին հիվանդանոցի ՎԲ-ից` նշելով, որ կինը իրենց կենտրոն էր բերվել անգիտակից վիճակում:
Հիշեցնենք,որ  21-ամյա, 2 երեխաների մայրը դեմքին և ձեռքերին ունի  բազմաթիվ  սուր կտրող-ծակող  վնասվածքներ, նա, ինչպես տեղեկացվեց Tert.am-ին, վիրահատության չի ենթարկվել, իսկ թե՞ կենթարկվի, թե՞ ոչ, կորոշեն քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքում։


Tert.am-ի տեղեկություններով՝ Ռուզան Խուդոյանին դանակահարել է հորեղբոր որդին, ինչը  ՔԿ-ից ոչ հաստատել, ոչ հերքել էին: