11:32 , 11 մարտ, 2016
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է, որ հիանալի է զգում իրեն և վերականգնել է լավագույն խաղային որակները:
«Ես վերականգնել եմ նախկին մակարդակս: Գիտեմ, թե ինչի եմ ունակ և մարմինս պատրաստ է համագործակցության: Հուսով եմ՝ այսպես էլ կշարունակվի:
Ցանկանում եմ միշտ խաղալ: Պետք է վերադարձնել խաղային ռիթմը: Սակայն այնքան էլ կարևոր չէ, թե ինչ եմ ես ցանկանում: Ամեն ինչ որոշում է մարզիչը»,- Bild-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը: