ԵՄ-ն պահանջել է անհապաղ ազատել Նադեժդա Սավչենկոյին


11:00 , 11 մարտ, 2016

838954ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին պահանջել է անհապաղ ազատել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին՝ հայտնում է BBC-ն:

«Սա արդեն պարզապես դատական կամ քաղաքական հարց չէ. այժմ դա դարձել է մարդկային կարեկցանքի հարց: Նրա առողջական վիճակն արագորեն վատանում է, և մենք բոլորս վախենում ենք ծանր հետևանքներից»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ:

«Հորդորում եմ Ռուսաստանի իշխանություններին՝ անհապաղ և առանց որևէ պայմանի ազատել տիկին Սավչենկոյին՝ մարդասիրական նկատառումներով»,- ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:

Սավչենկոն ռուսական հետաքննչական մեկուսարանում է գտնվում՝ սպասելով Դոնբասում երկու ռուս լրագրողների զոհվելու գործով դատավճռի հրապարակմանը: