Apple ընկերությունը ԱՄՆ իշխանություններին մեղադրել է զրպարտանքի մեջ


10:34 , 11 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Apple ընկերության գլխավոր իրավաբան Բրյուս Սյուելը պատասխանել է երկրի Արդարադատության նախարարությանը, որն ավելի վաղ ընկերությանը մեղադրել էր արդարադատություն իրականացնելուն խոչընդոտելու և պետական ինստիտուտներին վնաս հասցնելու մեջ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն: 

«Նրանց խոսելաոճը նման է մեղադրական եզրակացության»,-իր զարմանքն է հայտնել  Բրյուս Սյուելը:

Ընկերության իրավաբանն ընդգծել է նաև, որ իրենց անհիմն են կասկածում Չինաստանի կառավարության հետ գործարքի մեջ մտնելու համար:

«Այս կասկածները վտանգ են ներկայացնում Apple-ի գնորդների անվտանգության համար»,-ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ