Պենտագոնը հաստատել է քիմիական զենքի հարցերով ԴԱԻՇ-ի գլխավոր մասնագետի գերեվարումը


08:15 , 11 մարտ, 2016

1365001134Պենտագոնը հաստատել է Իրաքում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների համար քիմիական զենքի ստեղծման ստորաբաժանման ղեկավարի գերեվարման մասին հաղորդագրությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Սուլեյման Դաուդ ալ-Բաքարը, ով հայտնի է նաև որպես Աբու Դաուդ, գերեվարվել է փետրվարին տեղի ունեցած գործողության ժամանակ:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ հենց նրանից ստացված տեղեկությունն է թույլ տվել ԱՄՆ գլխավորած կոալիցիային արդյունավետ ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի օբյեկտներին, որտեղ ենթադրաբար քիմիական զենք է արտադրվում:

Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ Աբու Դաուդը հանձնվել է Իրաքի իշխանություններին: