07:27 , 11 մարտ, 2016
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է ամռանը միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք կազմակերպել 22-ամյա որդու համար։ Տղայի հարսանիքը, որը նախատեսված է հունիս ամսին, հայրենասիրական նկրտումներով աչքի ընկնող ու արևմտահայոց խնդիրներով զբաղվող պատգամավորը ծրագրում է անցկացնել հայկական ծիսական ողջ արարողակարգով։ Հիմիկվանից կազմվում է հյուրերի ցանկը, որտեղ կլինեն թուրք, քուրդ և այլազգի հրավիրյալներ»,–գրում է թերթը։