06:55 , 11 մարտ, 2016
Բրիսբենի համաշխարհային գիտական փառատոնում կենսաբանները հանրությանը ցուցադրել են ջրային սարդի նոր Dolomedes briangreenei տեսակը, հայտնում է gazeta.ru-ն:
Այդ սարդերը համարվում են Քվինսլենդ նահանգի էնդեմիկ (տեղական) տեսակներ: Նրանք առանձնանում են նրանով, որ որս են անում ջրի մակերևույթի տատանումների շնորհիվ: Թանգարանի սարդաբան Ռոբերտ Ռեյվենը պարզաբանել է, որ սարդը որսը բռնում է և նրան խեղդում: Նա կարող է նստել ջրի տակ մեկ ժամ և որսալ զոհին, որի չափերը երեք անգամ գերազանցում է իր սեփականին:
Հայտնաբերված սարդի չափը կարող է հասնել մարդու ափի մեծության: Սակայն, մարդկանց համար նրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում: