Ընտրվել է «Տարվա եվրոպական մեքենան»


06:18 , 11 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

Մեքենաշինության եվրոպական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը բաժին է հասել Opel գերմանական արտադրողին:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Opel Astra գերմանական ապրանքանիշի կոմպակտ սեդանն այս շաբաթ արժանացել է «Տարվա եվրոպական մեքենա» տիտղոսին: Պատվավոր մրցանակը Opel-ին անցել է Volkswagen Passat մակնիշից, որն այն ստացել էր անցյալ տարի:


Այս տարի Opel Astra-ի մրցակիցներն էին Audi A4  բարձր դասի սեդանը, BMW 7 շքեղ լիմուզինը, բազմատեղ Skoda Superb-ը, Jaguar XE սպորտային սեդանը, Mazda MX-5 ռոդսթերը և Volvo XC90 լիաքարշակ մոդելը: