Ոչ մի կախարդական դեղամիջոց չկա, որը մեկ գիշերվա ընթացքում կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն կան բազմաթիվ բնական բաղադրատոմսեր, որոնք առավել արդյունավետ են, քան որոշ դեղամիջոցներ կամ անառողջ դիետաներ:
Կանայք տեղյակ են, որ խանութներում կան բազմաթիվ մթերքներ, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, լուծել մաշկի հետ կապված խնդիրները: Սակայն դրանց մեծամասնությունն անարդյունավետ է և թանկ: Կտավատի սերմերը հայտնի բնական միջոց են, որոնք լավացնում են մարսողությունը, կարգավորում ախորժակն ու նվազեցնում արյան մեջ շաքարի մակարդակը: Այս սերմերը հարուստ են հանքանյութերով, վիտամիններով և ճարպաթթուներով: Այս հրաշալի միջոցը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է միայն երկու բաղադրիչ:
Բաղադրություն
- 3 ճ/գ կտավատի սերմեր
- 1 լ եռացրած ջուր
3 ճ/գ կտավատի սերմերը լցրեք 1 լ ջրի մեջ և թողեք եռա 15 րոպե: Խառնուրդը թողեք մնա ամբողջ գիշեր:
Սակայն նախ պետք է խառնուրդը սառեցնել: Որից հետո, լցնել տարայի մեջ: Ցանկալի է թերմոսի մեջ լցնել:
Առավոտյան խառնուրդը խիտ կլինի:
Օրական 3-4 անգամ խմեք այս խառնուրդից:
Լավագույն արդյունքը կտեսնեք, եթե խառնուրդը խմեք ուտելուց 1.5 ժամ առաջ:
