04:20 , 11 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Թունիսցի զինվորները հրապարակել են սկանդալային «սելֆիներ», որոնք արել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված գրոհայինների ֆոնին:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, լուսանկարները, հայտնվելով համացանցում, բուռն քննադատությունների առիթ են դարձել։
Աղբյուրը նկատում է, որ սպանվածների հետ արված լուսանկարներն ամենայն մանրամասնությամբ ի ցույց են դնում գրոհայինների ստացած բազմաթիվ մարմնական վնասվածքները:
Իսկ որոշ թունիսցի զինվորներ ավելի հեռուն են գնացել, ու այդ «սելֆիները» տպել են վերնաշապիկների վրա` այդպիսով պարծենալով ԻՊ-ի անդամների նկատմամբ իրենց տարած հաղթանակով:


