Այս հղի կինն ուզում էր իր մահացած ամուսնու հետ լուսանկար ունենալ. այն, ինչ նա արեց, արտասվելու աստիճան հուզիչ է… (լուսանկարներ)


03:57 , 11 մարտ, 2016

Նիկոլ և Դեոնտա Բեննետներն իրենց երկրորդ փոքրիկի ծնունդին էին սպասում: Ծննդաբերությունից առաջ, Դեոնտան իրենց 4-ամյա որդու հետ միասին որոշեցին մայրիկին անակնկալ մատուցել. Ֆոտոսեսիա՝ փոքրիկի ծնվելուց առաջ: Բայց ծնդդաբերությունից երկու ամիս առաջ Դեոնտան հանկարծակի մահացավ: Նիկոլին ոչինչ չէր մխիթարում, բայց իր ամուսնու վերջին ցանկությունը նա որոշեց իրականացնել:

e80ac7a2f33d46caf1d8ea624d411561-800x533

Լուսանկարիչ Սիդնի Կոնլին լուսանկարեց Նիկոլին հենց այն զբոսայգում, որտեղ Դեոնտան նրան ամուսնության առաջարկություն էր արել:

21

Մահացած ամուսինը և հայրը չէր կարող չլիներ լուսանկարներում: Կատարված աշխատանքի արդյունքները ստիպեցին լաց լինել նույնիսկ Սիդնիին. «Ես ավելացրել եմ Դեոնտային յուրաքանչյուր լուսանկարում: Նա կարծես վերևից հետևում է իր ընտանիքին՝ ցանկանալով համոզվել, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է»:

2b6d00815f3c7bfbe6732752e4645002-800x533

«Ես ուզում էի ինչ-որ յուրահատուկ բան անել, – պատմում է այրին: – Այս լուսանկարները կմնան որպես հիշողություն՝ հոր մասին, իմ տղայի համար, ինչպես նաև իմ աղջկա համար: Աղջիկս նրան նույնիսկ չի էլ տեսել»:

82c924031c03c4ac2b260ebe901eae16-778x800

Տխուր պատմություն է, բայց շատ գեղեցիկ: Մեր հարազատները միշտ մեզ հետ են, ինչ էլ որ պատահի:

HT_deonta_bennett_01_jef_160302_4x3_992