Սարսափելի սպասարկումից դժգոհ այս զույգն ինչ-որ բան գրեց հաշվի կտրոնի վրա և հեռացավ. նման բան մատուցողը հաստատ չէր սպասում (photo)


02:59 , 11 մարտ, 2016

Մակկենզի և Սթիվեն Շուլցերը մի օր երեկոյան որոշեցին գնալ ճապոնական ռեստորան: Կարելի է ասել ընթրիքը չստացվեց. սպասարկումն ուղղակի անտանելի էր, նրանք ստիպված էին երկու ժամ սպասել սուշիին: Շատ հյուրեր՝ կորցնելով համբերությունը, ուղղակի վեր կացան և սոված դուրս եկան ռեստորանից: Սակայն Շուլց ամուսինները 100 դոլար թեյավճար թողեցին…

Մակկենզին իր Facebook-ի էջում ամեն ինչ բացատրեց:

3e49e60edc320aeeafc7ad73be329751-800x600

«Եվ այսպես: Սպասարկումը սարսափելի էր: Ստիպված էինք շատ երկար սպասել ամեն ինչին: Մարդիկ մեզ վրա ծիծաղում էին արդեն՝ ասելով, որ չի կարելի նման բան հանդուրժել: Դա ճիշտ է: Այդ ամենը, բանականաբար, սպասարկող անձնակազմի թերությունների պատճառով էր, այլ ոչ թե մատուցողի դանդաղաշարժ լինելու: Նա միայնակ էր սպասարկում ողջ սրահին, և ոչ մի անգամ չի կոպտել որևէ մեկին: Նա սպասարկում էր 12 սեղան: Նման բան ոչ ոք չի կարող: Հետևելով, թե նա ինչպես է վազում յուրաքանչյուր սեղանի մոտ՝ ներողություն խնդրելով ուշացման համար, ես ասացի Սթիվենին. «Մենք էլ ենք ինչ-որ ժամանակ նրա պես եղել…»։ Սպասարկում էինք մի ամբողջ սրահ… Ես չեմ կարոտում այդ կյանքին, և այդ գործն ինձ երբեք դուր չի եկել: Մենք Սթիվենի հետ միասին որոշեցինք այդ երեկո նրա համար մի հաճելի բան անել, քանի որ այդ տղան թեյավճարներ չէր ստանում, բոլորը նրան էին մեղադրում ուշացման և վատ սպասարկման համար: Մինչ նա կտեսներ այդ կտրոնը՝ մենք արդեն դուրս էինք եկել: Ես որոշեցի հրապարակել այս ամենը որպես հիշողություն. մի շտապեք քննադատել մարդուն, առանց հասկանալու, թե ինչումն է բանը: Եվ միշտ, միշտ հիշեք, թե որտեղից եք դուք բարձրացել»:

fb8c7f50a7d00331c4c6d21a48aa93e2-693x800

«Մենք երկուսս էլ ինչ-որ ժամանակ քեզ նման ենք եղել», – գրել են ամուսինները հաշվի կտրոնի վրա: Դե ինչ, նման բարեհոգի արարքը պետք է ուղղակի ողջունել: Միշտ, միշտ հիշեք, թե ով և ինչ եք եղել նախկինում…