«Վերակենդանացել» է ԻԼԻՊ-ի պարագլուխը


01:42 , 11 մարտ, 2016

Lurer.com–ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը`Ումար աշ-Շիշանին չի մահացել, ինչպես այդ մասին ավելի վաղ հայտարարել էին ամերիկացիները: Այս հայտարարությունը արվել է Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի ներկայացուցիչների կողմից:

Հաղորդվում է, որ մարտի 4-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են իսլամիստների ավտոշարասյունը, այդ հարձակման արդյունքում Շիշանին լրջորեն վիրավորվել է: Այնուհետև, նրան, իբր ուղարկել են բուժման` Ռաքքա նահանգում եվրոպական ծագում ունեցող բժշկի մոտ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները`վկայակոչելով ամերիկացի զինվորականներին, հաղորդել են, որ ծագումով Վրաստանից Թարհան Բաթիրաշվիլին, ով ավելի հայտնի է որպես Ումար աշ-Շիշանի, ոչնչացվել է: Նախկինում, բազմիցս հայտնվել է ահաբեկչի մահվան մասին տեղեկատվությունը, սակայն այն ոչ մի անգամ չի հաստատվել: