Կուբան ողջունել և նախազգուշացրել է Օբամային՝ առաջիկա այցից առաջ


00:26 , 11 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Կուբա ԱՄՆ-ի նախագահ Օբամայի այցից առաջ Կուբայի ղեկավարությունը ողջունել է այցը, սակայն նախազգուշացրել, որ ԱՄՆ-ն մեծ ակնկալիքներ չունենա:

 

France24-ը հայտնում է, որ իր պատմական այցի ընթացքում Կուբայում Օբամային իսկապես ջերմ ընդունելություն ցույց կտրվի: Սակայն միաժամանակ «քաղաքակաան համաձայնություններ» ակնկալել խորհուրդ չեն տվել:


Օբաման ԱՄՆ-Կուբա տասնամյակների ճգնաժամից հետո Կուբա կայցելի մարտի 21-ին և 22-ին: Սա 1928-ից ի վեր ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն է Կուբա:


Ավելի վաղ Օբաման իր հերթին վերապահում էր արել, թե Կուբա կայցելի, եթե այնտեղի կոմունիստական իշխանությունները բարեփոխումների անցնի՝ մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում: