ԱՄՆ-ն պետք է արտասահմանյան ապրանքների վրա լրացուցիչ տուրքեր մտցնի. Թրամփ


00:10 , 11 մարտ, 2016

4202630ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համարում է, որ Վաշինգտոնը պետք է արտասահմանյան ապրանքների վրա լրացուցիչ տուրքեր մտցնի, որպեսզի պայքարի մյուս երկրների կողմից տարադրամի կուրսի նվազեցման դեմ: Այդ մասին նա հայտարարել է CNBC հեռուստաընկերությանը տված հարզացրույցի ժամանակ, հայտնում է TASS-ը:

Թրամփի խոսքերով` արտասահմանյան տարադրամների արհեստական արժեզրկումը ԱՄՆ-ի համար լուրջ խնդիրներ է առաջացնում: Նրա կարծիքով՝ խնդիրը լուծել կարելի է արտասահմանյան ապրանքների համար լրացուցիչ տուրքեր մտցնելով: Ընդ որում, գործարարը չի բացառում, որ ԱՄՆ-ն կարող է իր տարադրամի կուրսը իջեցնել:

Հունվարին Թրամփն արդեն խոսել է այդ թեմայով` արտահայտվելուվ Չինաստանի ապրանքների վրա հատուկ տուրքեր մտցնելու օգտին: Նա շատ անգամ է ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Չինաստանը երկկողմ առևտրում անհավասարակշռության հաշվին ԱՄՆ-ին վնաս է հասցնում: «Նրանք բառացիորեն սպանում են մեզ»,- ասել է նա այն ժամանակ: