Դեմքի լվացում մեղրով


23:14 , 10 մարտ, 2016

Դեմքի լվացում մեղրով168.am-ը գրում է.

Եթե ցանկանում եք առողջ, գեղեցիկ և թարմ մաշկ ունենալ, չափազանց կարևոր է դեմքը կանոնավոր կերպով լվանալը: Դեմքը մաքրող որոշ միջոցներ վնասում են մաշկը: Իսկ մյուս՝ քիմիական նյութեր պարունակող միջոցները ոչ միայն՝ արդյունավետ չեն, այլև՝ շատ հաճախ վնասում են:

Այդ իսկ պատճառով myhealthyadvices կայքը ներկայացնում է բնական միջոց, որը ոչ միայն մաքրում է մաշկը, այլև սնուցում է այն մի շարք վիտամիններով:

Դեմքը մեղրով մաքրելու առավելությունները

Ինչպե՞ս մաքրել դեմքը մեղրով

Կարող եք մաքրել դեմքն առավոտյան և երեկոյան, եթե շպար չունեք, քանի որ այս միջոցը շպարը չի մաքրում:

Նախ կես թ/գ մեղրը քսեք մատների ծայրերին: Տաքացրեք մատներով, անհրաժեշտ է ջրիկ զանգված ստանալ, կարող եք մի քանի կաթիլ ջուր ավելացնել, ապա քսեք դեմքին: Այնուհետև դեմքը լվացեք գոլ ջրով և չորացրեք:

Եթե ժամանակ ունեք՝ մեղրի հաստ շերտը թողեք դեմքին առնվազն 10 րոպե, ապա լվացեք: