23:06 , 10 մարտ, 2016
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին շարքից դուրս է եկել մեկ ամսով, տեղեկացնում է Goal.com-ը:
Իտալացին, ով բաց էր թողել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Լոնդոնի «Չելսի»-ի դեմ պատասխան հանդիպումը, մկանային ծանր վնասվածք է ստացել:
Փարիզյան ակումբի ղեկավարության անդամները կարծում են, որ իտալացի երիտասարդ կիսապաշտպանը կարող է շարք վերադառնալ ապրիլին: