Լավրովը Քերիին կոչ է արել դադարեցնել լրատվամիջոցների հակառուսական քարոզարշավը


22:24 , 10 մարտ, 2016

russian-foreign-minister-sergei-lavrov4Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ուշադրությունն է հրավիրել այն հարցին, որ անհրաժեշտ է դադարեցնել ԱՄՆ-ի կողմից աջակցվող Ռուսաստանի դեմ նպատակաուղղված մեդիաների քարոզչությունը: Այս մասին ասվում է ԱԳՆ կայքում:

«Սերգեյ Լավրովը ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ից խրախուսվող լրատվամիջոցների նպատակաուղղված հակառուսական քարոզչությունն Արևմուտքում դադարեցնելու անհրաժեշտությունը, որն ամենևին էլ չի նպաստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում համագործակցությանը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: