19:54 , 10 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նախ եղել է «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին և քաղաքացիների համար ստեղծված ժամանակակից պոլիկլինիկական ծառայության պայմաններին:
Պոլիկլինիկայի մասնաշենքի վերանորոգման և գույքի ձեռք բերման համար 2015 թվականին պետբյուջեից տրամադրվել է շուրջ 150 մլն դրամ: Տեղեկացվել է, որ պոլիկլինիկան սպասարկում է մոտ 42 հազար բնակչի, ապահովում է նաև Աբովյանի տարածաշրջանի գյուղական համայնքների 67 հազար 298 բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները:
Պոլիկլինիկայում գործում են առողջության առաջնային պահպանման, նեղ մասնագիտական խորհրդատվական, ախտորոշման, դիսպանսերային, իմունականխարգելման, վերականգնողական բուժման բաժիններ, մասնագիտական կաբինետներ: Պոլիկլինիկայում աշխատում է 63 բժիշկ, 95 բուժքույր, 11 կրտսեր բուժաշխատող:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է նորագույն տեխնոլոգիաներով ամրաններ արտադրող «Արգել» փակ բաժնետիրական ընկերության մեխանիկական գործարան: Վարչապետը շրջել է 150 աշխատատեղ ունեցող գործարանի արտադրամասերով, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման առաջիկա ծրագրերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ