ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է վարչակազմերի ղեկավարներին


19:48 , 10 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Մարտի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է շրջանների վարչակազմերի ղեկավարներին և քննարկել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների ծրագրման և անցկացման հարցերը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
 

Քննարկումներին հրավիրված էին տոնակատարության պետական հանձանաժողովի անդամներ՝ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, կրթության գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և  Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ 25-րդ տարեդարձի միջոցառումները պետք է ապահովեն լայն ընդգրկվածություն ոչ միայն շրջկենտրոններում, այլև տարածվեն  հանրապետության գյուղական  համայնքներում:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են իրենց շրջաններում տոնական միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունները, տեխնիկական և կազմակերպչական խնդիրներն ու դրանց հետ կապված ծախսերի հիմնավորումները:
Պետական հանձնաժողովի անդամները պարզաբանումներ են տվել բարձրացված հարցերին և մատնանշել լուծման հնարավոր եղանակները: