21:15 , 10 մարտ, 2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Zaman ընդդիմադիր թերթի շուրջ ոչ վաղ անցյալում ծագած սկանդալը մտահոգություն է առաջացրել Թուքրիայի իշխանությունների կողմից ԶԼՄ-ների իրավունքներն ու ազատությունները պահպանելու հարցով։
Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեինը. «Հանգստյան օրերին Zaman օրաթերթի հանդեպ թուրքական իշխանությունների գործողությունները հանդիսանում են ԶԼՄ-ների ազատության ու ազատ արտահայտվելու հանդեպ մտահոգություն հարուցող շարքից վերջինը»։
Նա հավելել է, որ ուշադրություն է դարձրել երկու լրագրողի հանդեպ Թուրքիայի ՍԴ-ի որոշմանը, ինչպես նաև ողջունել է օպերատորին ազատելու մասին որոշումը, որի շուրջ իրավիճակն ավելի վաղ հարուցել էր մտահոգություն։
Ավելի վաղ, ստամբուլյան դատարանը հոգաբարձուներ է նշանակել ընդդիմադիր Zaman թերթը ղեկավարելու համար։ Թերթի լրագրողները կարծում են, որ դա կհանգեցնի թերթի փակմանը։ Zaman-ը Թուրքիայում ամենամեծ տպաքանակն ունեցող օրաթերթն է։