Մոսկվայում ընթանում է Սարգսյան-Պուտին հանդիպումը


19:30 , 10 մարտ, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ մարտի 10-ին, Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար եւ այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ: