Կառավարությունում շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները


19:14 , 10 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Ներկայացվել և քննարկվել են, մասնավորապես, հարկային վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների բարելավման ուղղությամբ առաջարկվող փոփոխությունները: Արծարծվել են գործարար միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և տնտեսական ակտիվության խթանման վրա քննարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր: