Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները


19:02 , 10 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ գործող պատժամիջոցները:


«Գազետա»-ն հայտնում է, որ CBS News-ի թղթակից Մարկ Նոլերը համապատասխան փաստաթուղթ է հրապարակել սոցցանցերում: Լրագրողը նշել է, որ չնայած «պատմական համաձայնությանը», Իրանի ղեկավարությունը շարունակում է քաղաքակնություն, որը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը:


Ըստ այդմ՝ Իրանի վերաբերյալ 1995-ի մարտի 15-ի ազգային արտակարգ փաստաթղթի հիման վրա՝ 2016-ի մարտի 15-ից հետո էլ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կշարունակվեն:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը երկու օր շարունակ փորձարկել է բալիստիկ հրթիռներ, որոնք ունակ են խոցել Իսրայելը: