Վրաստանում ռուսական սողացող օկուպացումը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը. Վրաստանի նախագահ


18:36 , 10 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Բազմաբևեռ աշխարհ» IV Բաքվի համաշխարհային ֆորումում հանդես է եկել ֆորումի մասնակիցներին՝ 70 երկրների գործող և նախկին ղեկավարներին ուղղված խոսքով, գրում է Грузия Online-ը:

Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ անվտանգության ոլորտում իրավիճակը կարճ ժամանակում հիմնովին փոխվել է: Ինչպես նշել է Վրաստանի նախագահը, տարածաշրջանում ընդհանուր անվտանգությունը խախտում են Վրաստանում ռուսական սողացող օկուպացումը, Ուկրաինայում զարգացած իրադարձությունները, ահաբեկչության աճող վտանգը և փախստականների հետ կապված ճգնաժամը:  

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անվտանգության ուղղությամբ համագործակցության ուժեղացումը: