Թղթի վրա խոստումները նշանակություն չունեն. Ալի Խամենեի


18:28 , 10 մարտ, 2016

Ali_Khamenei_090113_1Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի տնտեսությունը դեռ դրական արդյունքներ չի ստացել Թեհրանում օտար պատվիրակությունների հետ բանակցություններից:

«Մենք դեռ չենք տեսել որևէ զգալի բան Իրան այցելած պատվիրակություններից։ Մենք ակնկալում ենք տեսնել իրական բարելավում։ Թղթի վրա խոստումները նշանակություն չունեն»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը։