18:04 , 10 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 31-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձին ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2016թ. մարտի 9-ին՝ ժամը 20:30-ին, Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին արնահոսող վնասվածքներով կին է հայտնաբերվել: Տեղում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 1985թ. ծնված Ռուզան Խուդոյանը, ով դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ