4-ամյա երեխան պատահաբար կրակել է մոր մեջքին


17:58 , 10 մարտ, 2016

Lurer.com-ը գրում է.

4-ամյա տղան պատահաբար կրակել է մոր մեջքին, երբ վերջինս մեքենայի ղեկին է եղել: Երեխան նստած է եղել մեքենայի հետևի նստատեղին: Նա հանել էր առջևի նստատեղի գրպանում դրված ատրճանակը և սեղմել ձգանը: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում:

Կինը ծանր վիրավոր է և գտնվում է կրիտիկական վիճակում:

Կինը Facebook-ի իր էջում գրել էր, որ զենք կրելու կողմնակից է: