Քիմ Քարդաշյանի խորթ հայրն ասել է՝ ինչու Հիլարի Քլինթոնը չպետք է դառնա ԱՄՆ-ի նախագահ


17:28 , 10 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Հանրահայտ հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ սեռափոխված հեռուստաաստղ Քեյթլին Ջեները, դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին։

 

Fox News-ին Ջեներն ասել է, որ «Հիլարին թքած ունի կանանց վրա, նա միայն իր մասին է մտածում»:

 

Ջեները Քլինթոնին և ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը քննարկել է իր տրանսսեքսուալ ընկերների հետ՝ իր հեռուստաշոուի ժամանակ: Նա նշել է, որ դժբախտություն կլինի, եթե ԱՄՆ-ի նախագահ դառնա տիկին Քլինթոնը:

 

Օրեր առաջ Քեյթլինը կոպտել էր նաև ԱՄՆ-ի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Թեդ Քրուզին։