17:22 , 10 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով:
Կառավարության եզրակացության համաձայն, մասնավորապես, նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում կառավարության հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը:
«Ավելին, ֆինանսների նախարարության մշակած Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է առավելագույնս կրճատել հարկային արտոնությունների շրջանակը և ընդլայնել հարկման բազաները, որը հանդիսանում է հարկային համակարգի երկարաժամկետ զարգացման հիմնական ուղղություններից մեկ»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:
Միաժամանակ նշվեց, որ ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմամբ՝ նոր աշխատատեղեր ստեղծելու, արտահանումը և կայուն տնտեսական աճը խթանելու նպատակով: Ուստի, անհատ ձեռնարկատերերին ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնելու լրացուցիչ խթանների տրամադրումը չի հանգեցնի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, իսկ եկամտահարկի վճարումից օրենքի ուժով ազատելը խախտում է նրանց ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստներից օգտվելու իրավունքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ