«Կիսաբաց լուսամուտների ավան». Հրաչ Մուրադյանը՝ նոր նախագծի, «6-րդ զգայարան»-ի ու իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին


17:16 , 10 մարտ, 2016
Life.panorama.am-ը գրում է.
«Կիսաբաց լուսամուտների ավան». Հրաչ Մուրադյանը՝ նոր նախագծի, «6-րդ զգայարան»-ի ու իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին

Life.panorama.am-ի  այսօրվա զրուցակիցն է հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը: Մեզ հետ զրույցում Հրաչն անդրադարձել է «Աբելի քույրը» հեռուստասերիալին, «6-րդ զգայարանի» հետագա ճակատագրին եւ այդ հաղորդման վերաբերյալ հոգեւորականների խնդրանք-պահանջին, ինչպես նաեւ վերջին օրերին իր մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, ըստ որի իրեն ծեծի են ենթարկել:

-Հրաչ, արդեն մի քանի օր է, ինչ,  հայկական հեռուստասերիալներին միացել է եւս մեկը, որի պրոդյուսերությամբ դուք եք զբաղվելու:  Իհարկե, արդյունքների մասին խոսելը դեռ շատ վաղ է, բայց հետաքրքիր է, թե այս մի քանի օրվա ընթացքում ի՞նչ արձագանքներ են հասել Ձեզ:

- Ինձ հասած արձագանքները միայն դրական են եղել, դրանք ինձ համար ոգեւորեցնող են եւ ոչ թե կաշկանդող, ինչպես սովորաբար ընդունված է: Ինձ ուրախացնում է նաեւ «Աբելի քույրը» հեռուստասերիալի կազմած վարկանիշը, ինչը տեսնում եմ հեռուստատեսային վարկանիշային սանդղակում, առաջին երկու սերիաների ընթացքում պարզ դարձավ, որ այս սերիալով մարդիկ հետաքրքրված են, իսկ գլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են:

-«Աբելի քույրը» ինչո՞վ է առանձնանալու հայկական արտադրության սերիալային բազմազանության մեջ:

-Որպես պրոդյուսեր՝ ես պատասխանատու եմ ամեն ինչի համար: Նախ փորձել եմ աշխատանքային պրոցեսը կազմակերպել այն սկզբունքով, ինչը ճիշտ եմ համարում, դրանք միջազգային ընդունված կանոններին համապատասխան են, որպեսզի ներգրավված ողջ անձնակազմն իրենց լավ զգան ու դրա հետ մեկտեղ բարձր պահեն ստեղծագործական որակը: Սա նոր նախագիծ է, ինչն իրենից մի փոքր ավելի ջանք ու եռանդ է պահանջում, ինչի մեջ էլ այս պահին գտնվում է մեր ողջ անձնակազմը: Մենք բոլորս միահամուռ փորձում ենք ստանալ նոր որակի, սցենարական լուծումներով նոր, ամենակարեւորը կառուցվածքային աշխատանք:

-Հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու կերպարում տեսնում ենք երգչուհի Նարինե Դովլաթյանին, միաժամանակ չենք կարող չնկատել, որ սերիալներում ու սիթքոմներում շատ հաճախ կարող ենք տեսնել երգիչ-երգչուհիների որպես դերասաններ: Նարինեին որպես դերասանուհի ընդգրկելու գաղափարն ո՞ւմն էր, այս պարագայում գործե՞լ է հեշտ ճանապարհով վարկանիշ ապահովելու միտումը:

  • Նարինեին առաջնահերթ տեսել եմ հենց կերպարում: Եթե միայն վարկանիշի վրա շեշտը դնեինք, մենք կարող էինք սիրված երգչուհիների շարքից այլ թեկնածուներ էլ ունենալ: Մեզ համար Նարինեի ով լինելու փաստը չի գործել: Դերասաններին ընտրելիս շեշտը դրել ենք մասնագիտական որակների եւ տաղանդի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ