Ալիևն ու Մարգվելաշվիլին քննարկել են ռազմավարական կապերի հետագա ընդլայնման հարցեր


17:10 , 10 մարտ, 2016

Ալիևն ու Մարգվելաշվիլին քննարկել են ռազմավարական կապերի հետագա ընդլայնման հարցեր168.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, ով Ադրբեջան է ժամանել Բաքվի գլոբալ 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով, հայտնում է APA-ն:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում: Նշվել է, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ ու կայացրած որոշումները ծառայում են կապերի հետագա ընդլայնմանը:

Ընդգծվել է երկու երկրների կողմից իրականացվող գլոբալ նախագծերի կարևորությունը տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից, նշվել է, որ լավ հնարավորություններ են ստեղծվում ռազմավարական-ընկերական կապերի հետագա ընդլայնման համար: