Քիմ Քարդաշյանը խոսել է ֆեմինիզմի, սեքսուալության և իր հայտնի տեսանյութի մասին


16:38 , 10 մարտ, 2016

Քիմ Քարդաշյանը խոսել է ֆեմինիզմի, սեքսուալության և իր հայտնի տեսանյութի մասինLife.panorama.am-ը գրում է.

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը մարտի 7-ին իր Instagram-ում տեղադրել էր ամբողջությամբ մերկ սելֆի, պատասխանել է իրեն  քննադատող օգտատերերին իր բլոգում։

35-ամյա աստղը գրել է, որ իրեն ավելի ուժեղ է  զգում, երբ բացահայտ ցուցադրում է աշխարհին իր թերությունները և ուրախ է, որ կարող է ոգեշնչել աղջիկներին անել նույնը։

«Ես մայր եմ, ես կին եմ, քույր, դուստր, բիզնեսմեն և իրավունք ունեմ սեքսուալ լինել», -գրել է  Քիմը և ավելացրել #happyinternationalwomensday հեշթեգը՝ հիշեցնելով կանանց միջազգային օրվա մասին։

«Ես երբեք չեմ հասկացել, թե ինչո՞ւ է մարդկանց մտահոգում ուրիշների ապրելակերպը։ Ես չեմ ընդունում թմրանյութեր, գրեթե չեմ խմում, երբեք հանցագործություններ չեմ կատարել, և այդքանից հետո չե՛մ կարող մոդել լինել, քանի որ հպարտանում եմ իմ մարմնո՞վ։ Բոլորը մշտապես խոսում են իմ սեքս-տեսանյութի մասին։ Այո՛, սեքս-տեսանյութի, որը նկարվել է 13 տարի առաջ։ Շատ վաղուց։ Եվ մարդիկ դեռ ուզում են քննարկել դա։ Ես չպետք է միշտ պաշտպանվեմ, ապացուցելով, որ ես ավելին եմ, քան այն, ինչ կատարվել է  13 տարի առաջ», -նշել է Քիմ Քարդաշյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ