Պենտագոնի նախկին ղեկավարը հայտնել է Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառը


16:26 , 10 մարտ, 2016

Պենտագոնի նախկին ղեկավարը հայտնել է Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառը168.am-ը գրում է.

Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերիին բացատրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածության պատճառը Guardian-ի հետ զրույցում:

Այսպես, նրա խոսքով, պատճառներից մեկը «Վաշինգտոնի ամբարտավանությունն է» Մոսկվայի անհանգստության նկատմամբ՝ կապված Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ:

«Մեր առաջին գործողությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր արևելաեվրոպական երկրներում, որոնց հետ սահմանակից է Ռուսաստանը: Ռուսներն ուժեղ դիսկոմֆորտ են զգում այդ առնչությամբ ու մեզ նրանցից գալիս էին այդ քայլին չդիմելու ուժեղ կոչեր»,- հայտարարել է Փերրին:

Ամերիկացի նախկին նախարարը նշել է, որ իր պաշտոնում հանդես էր գալիս ՆԱՏՕ-ի «դանդաղ ընդլայնման» կողմից, որպեսզի չսառեցնի հարաբերությունները հետխորհրդային Ռուսաստանի հետ:

Նա նաև պատմել է Վաշինգտոնի ու Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ որպես այդ շրջանի պետություն:

«Ո՞ւմ է հուզում, թե ինչ են ռուսները մտածում: Նրանք երրորդ կարգի գերտերություն են: Դա այն մարդկանց հիմնական տեսակետն էր, որոնց հետ ես վիճում էի՝ փորձելով նրանց բացատրել ռուսական կողմի տեսակետը»,- ասել է նա: