16:12 , 10 մարտ, 2016
Իրանի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Նադեր Քազիպուրը հայտնվել է սկանդալի կիզակետում, երբ հայտարարել է, որ «կանայք, ավանակներն ու կապիկներն Իրանի խորհրդարանում տեղ չունեն»:
Ինչպես նշում է The Telegraph-ը, Ուրմիա քաղաքից ընտրված պատգամավորն այս խոսքերը հնչեցրել է վերջերս կայացած ընտրություններում տարած հաղթանակից հետո:
«Երկրի խորհրդարանն ավանակների, քուռակների, կապիկների ու կանանց տեղը չէ»,- իր հաղթական ելույթում ասել է 57-ամյա քաղաքական գործիչը, ումից այժմ հրաժարական են պահանջում:
Գիտակցելով, որ ինքը կարող է զրկվել պաշտոնից` Քազիպուրը ստիպված է եղել հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորական խոսքերի համար` հավելելով, որ մարդիկ իր ասածը սխալ են հասկացել։
Աղբյուրը մանրամասնում է, որ Իրանի նորընտիր խորհրդարանում կա 290 պատգամավոր, որից 14-ը կին են։