Ամերիկյան KFC ընկերությունը Տիբեթում բացել է արագ սննդի առաջին ռեստորանը


15:52 , 10 մարտ, 2016

452509248BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ամերիկյան KFC ընկերությունը Տիբեթում բացել է արագ սննդի առաջին ռեստորանը։ Այն բացվել է տվյալ տարածաշրջանի կենտրոն հանդիսացող Լհասսայի առևտրի կենտրոնում, ուր գոյացել են տեղաբնակների երկար հերթեր։

Ռեստորանի մուտքի մոտ ձգվել է կարմիր ուղեգորգ, ինչպես նաև տեղադրվել են ծաղկեփնջեր։ Ռեստորանը ձևավորել են տիբեթյան ավանդական պարագաներով, այդ թվում՝ նաև Դալայ-լամայի նախկին նստավայրի նկարով։

Տիբեթի անկախության համար պայքարող մի խումբ մարդիկ դեմ են արտահայտվել ռեստորանի բացմանը, քանի որ տարածաշրջանում արևմտյան խոշոր կորպորացիայի ներկայությունը, նրանց կարծիքով, կարող է ամրապնդել Տիբեթի վրա Չինաստանի իշխանությունը։ Իր դժգոհությունն է հայտնել նաև Դալայ-լաման։