Վահան Բաբայանը լքեց ԲՀԿ-ն


15:46 , 10 մարտ, 2016

Վահան Բաբայանը լքեց ԲՀԿ-նBarometer.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ լքել է ԲՀԿ-ն։ "Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ կուսակցությունը լքելու մասին լուրը: Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է թելադրված իմ քաղաքական հայացքներով,կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն",- գրել է նա: