14:49 , 10 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
Այսօր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացվել նոր ղեկավար Հովհաննես Վարդանյանը:
Նա նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, Ռազմական ոստիկանությունում, Գլխավոր դատախազությունում: Հովհաննես Վարդանյանը, ով նաև հայտնի է "Լիդեր" մականունով, նախկինում եղել է Ռազմական նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալը։
Նշենք, որ Արաբկիր համայնքի ղեկավարի պաշտոնը ՀՅԴ-ին է հանձնվել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակում, թեև Հովհաննես Վարդանյանը ՀՅԴ անդամ չէ: