14:42 , 10 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դադարեցրել է չոր հացադուլը, Twitter-ում գրել է վերջինիս փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:
Նշվում է, որ Ռուսաստանում ձերբակալված Սավչենկոն, հացադուլը դադարեցրել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի խնդրանքով:
Ավելի վաղ Պորոշենկոն պատրաստակամություն էր հայտնել փոխանակել Սավչենկոյին, եթե նման առաջարկ լինի:
Սավչենկոն չոր հացադուլ է հայտարարել երեկ՝ երկու ռուս լրագրողի սպանության մեղադրանքով իր դեմ հարուցված գործով դատավարության ավարտին: Ռուսական դատարանի դատավորը Սավչենկոյին զրկել էր վերջին խոսքի իրավունքից: Սավչենկոն պահանջում է իրեն անհապաղ տեղափոխել Ուկրաինա: