Թռչող Tourbillon OTTANTASEI-ը նոր ոսկերչական իր է՝ ստեղծված Pininfarina և Bovet 1822 ընկերությունների երկարատեև համագործակցության արդյունքում


21:12 , 10 մարտ, 2016
Bovet by Pininfarina հավաքածուն հանդիսանում է 2 տների միջև համագործակցության արդյունք, որը ծնվել է 2010 թվականին:
Tourbillon OTTANTASEI-ը մնում է հավատարիմ կարևոր այն գծերին, որոնք բնորոշ են հավաքածուին՝ միաժամանակ հաստատելով իր սեփական բնավորությունը շնորհիվ տեխնիկական նորարարության և ոճային փոփոխությունների:
Pininfarina և Bovet ընկերությունների աշխատակլիցները, ոգեշնչվելով ավիացիոն աշխարհից, մշակեցին այնպիսի լուծումներ, որոնք Tourbillon-ը կդարձնեին յուրօրինակ և, միևնույն ժամանակ, շատ հարմարավետ: Ժամացույցի տուփն ամբողջությամբ մարմնավորում է այս փիլիսոփայությունը. չորս խոշոր շափյուղա բյուրեղները զարդարում են տուփի հիմնական հատվածները, իսկ տիտանե կամ ոսկյա տարրերն ուրվագծում են դրա կառուցվածքը: Արդյունքում ստացվում է օդանավի կամ ուղղաթիռի օդաչուների խցիկը շրջապատող ապակի:
«Ես կարծում եմ, որ մեր համագործակցության հիմքում ընկած է շքեղության հանդեպ մեր ընդհանուր տեսլականը», - նշում է Pininfarina ընկերության նախագահ Պաոլո Պինինֆարինան: «Կատարելագործված շքեղություն, նորարարություն, բացարձակ խնամքով ընտրված դետալներ՝ համադրված Fuoriserie ոսկերչական իրեր ստեղծելու մեր ցանկությամբ, գեղեցկությունը պահպանելու և հավերժական լինելու ձգտմամբ»,-ասում է նա:

Tourbillon OttantaSei-ը հասանելի է պողպատե և 18 կարատանոց կարմիր ոսկուց տարբերակներով՝ սահմանափակ թողարկմամբ. ընդամենը 86 նմուշ: Bovet by Pininfarina հավաքածուն ներառում է երեք էքսկլյուզիվ Tourbillon-ներ (OTTANTA, OTTANTADUE և OTTANTATRE) և երկու Chronograph-ներ (Sergio and Cambiano):