Հյուսիսային Կորեան երկու հրթիռ է արձակել


13:42 , 10 մարտ, 2016

Kim Jong UnAraratnews.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ հրթիռներն ընկել են Ճապոնիայի ծովային սահմանից ոչ մեծ հեռավորության վրա:

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին հրթիռների արձակումը սադրանք է անվանել:

Հրթիռների արձակումը տեղի է ունեցել ամերիկա-հարավկորեական լայնածավալ զորավարժությունների և Կորեական թերակղզում լարվածության էական աճի համատեքստում: