Այդպիսի տղամարդ չկա, իսկ եթե կա, ուրեմն ես նրանց թվին չեմ պատկանում, ես այդ ասպետը չեմ. Նարեկ Բավեյան


13:30 , 10 մարտ, 2016

Այդպիսի տղամարդ չկա, իսկ եթե կա, ուրեմն ես նրանց թվին չեմ պատկանում, ես այդ ասպետը չեմ. Նարեկ ԲավեյանLife.panorama.am-ը գրում է.

Հաշված օրեր հետո կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի սպասված երկրորդ եթերաշրջանը: «Դոմինո»-ի նոր զարգացումների, սպասվող տեսահոլովակի եւ տոնական մեկամսյակի մասին Life.panorama.am-ը խոսել է Նարեկ Բավեյանի հետ:

«Հեռուստադիտողի հետ միասին մենք էլ ենք մեծ ոգեւորությամբ սպասում «Դոմինո»-ի նոր եթերաշրջանի ցուցադրությանը: Նկարահանումների մի մասն արդեն արված են, ունենք պատրաստի սերիաներ, որոնք կներկայացնենք մարտի 14-ից,- նշեց Նարեկն ու ավելացրեց,- նոր եթերաշրջանում սպասվում են նոր իրավիճակներ, նոր պատմություններ, նոր դեմքեր ու ընկերների գլխին նոր փորձանքներ»:

Հետաքրքրվելով, թե Նարեկ Բավեյանի կերպարի՝ Նորիկի, սիրելիի հեռանալը, ում մարմնավորում էր Լիկա Սալամանյանը, շրջադարձային փոփոխությունների պատճառ կդառնա՞, երգիչ-դերասանը պատասխանեց.

«Ոչ, այնպես չէ, որ Լիլիթի կերպարի հեռանալու հետ շրջադարձային փոփոխություններ կլինեն: Անկեղծ գտնվելով ասեմ՝ ինքս էլ չգիտեմ, թե հետագայում ինչ տեղի կունենա Նորիկի հետ, գուցե նա կրկին սիրահարվի, գուցե նոր մեկը հայտնվի»:

Նարեկ Բավեյանը հայտնեց, որ իրավունք չունի շատ մանրամասներ հայտնել սիթքոմի նոր եթերաշրջանից, փոխարենը մեր միջոցով հաճելի դիտում մաղթեց հեռուստադիտողին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ