12:54 , 10 մարտ, 2016
Yerkir.am-ը գրում է.
Այսօր առավոտյան դժբախտ դեպք է գրանցվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքի տներից մեկի բակի ջրհորում կնոջ դի կա: Yerkir.am-ի տեղեկություններով՝ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն կատարվածն ինքնասպանություն է, թե` դժբախտ դեպք, հայտնի չէ:
Yerkir.am-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ Արմավիրի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են: