Առանց ԱԱՀ՝ ԵԱՏՄ-ից ՀՀ


20:00 , 10 մարտ, 2016
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հասարակության գրեթե բոլոր շերտերում ակտիվ քննարկումների առիթ էր դարձել ԵԱՏՄ երկրներից ներկրվող տրանսպորտային միջոցների համար գանձվող ԱԱՀ-ի հարցը: Օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել էր մշակել հարցի լուծման ռացիոնալ ու շուտափույթ լուծում:

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ ընդունվել է նախագիծ, որը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:

Հարկ է նշել նաև, որ վերը նշված մոտեցումն ամբողջովին համընկնում է կառավարության մոտեցումներին: