Թուրքիան չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին. Էրդողան


12:22 , 10 մարտ, 2016

Recep-Tayyip-Erdogan-005Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչել և չի պատրաստվում ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին, քանի որ վերջինս այս հարցում խախտել է միջազգային իրավունքը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Պորոշենկոն իր հերթին աջակցություն է հայտնել Թուրքիային ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններում որպես կողմ ներգրավելու գաղափարին: