Մի քանի խորհուրդ ամուր մազեր ունենալու համար


12:16 , 10 մարտ, 2016

Մի քանի խորհուրդ ամուր մազեր ունենալու համարBarometer.am-ը գրում է.

Կանանց ու տղամարդկանց հուզող հարցերից մեկն էլ մազաթափությունն է: Ձեզ ենք ներկայացնում մի քանի միջոցներ ամուր մազեր ունենալու համար:
Մագարիկոնի յուղը համարվում է լավ միջոց մազերի աճի և ամրության համար: Հարկավոր է յուղին խառնել մեկ թեյի գդալ կարմիր պղպեղ, այնուհետև այն քսել մազարմատներին ու գլուխը փաթաթել սրբիչով: Պահել մեկ ժամ ու լվանալ տաք ջրով:
Մեկ այլ միջոց է նաև հինան: Այն բնական փայլ ու գեղեցկություն է հաղորդում վարսերին: Մեկ տուփ հինային անհրաժեշտ է խառնել կես գդալ մամանեխի փոշու հետ, ավելացնել մեկ գդալ կակաո, եռացնել, ջրի փոխարեն կարելի է օգտագործել նաև թեյի թուրմ: Ստացված զանգվածը քսել մազերին ու թողնել 40 րոպե, եթե չեք ցանկանում փոփոխել մազերի երանգը, ապա ընտրեք անգույն հինա:
Չեք հավատա, բայց սոխի հյութը ևս մազերին ուժ է տալիս: Այն լավ միջոց է մազաթափության դեմ պայքարի համար: Մեկ սոխի հյութին խառնել մեղր: Եթե անհանգստանում եք հոտի համար, ապա լվանալուց հետո մազերը մեկ անգամ էլ լվացեք կիտրոնաջրով: