Կառավարությունը հաստատեց բնակարանների ձեռքբերման հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը


12:03 , 10 մարտ, 2016

24Elq.am-ը գրում է.

Կառավարությունն այսօր հաստատեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու մասին նախագիծը:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ով ներկայացրեց նախագիծը, նշեց, որ արդեն 266 բնակարան տրամադրվել է: Սույն որոշման նախագիծն ընդունվելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ