Այսօր կմեկնարկի շախմատի հավակնորդների մրցաշարը


11:49 , 10 մարտ, 2016

 Այսօր կմեկնարկի շախմատի հավակնորդների մրցաշարըYerkir.am-ը գրում է.

Մոսկվայում այսօր` մարտի 10-ին մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Հայ շախմատիստն  առաջին տուրում մրցելու է Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրիի հետ:  

Հավակնորդների մրցաշարը կավարտվի մարտի 30-ին:

Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: